Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15:40-ի սահմաններում Գորիսի բնակիչ, 41-ամյա Է. Հ.-ն իր վարած Mercedes Sprinter ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գետում:
Վթարի հետևանքով վարորդ Է. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն:
0Comments