Բրիտանուհի Լուիզա Էդվարդսի ձեռքին 4 սանտիմետրանոց անցք է գոյացել՝ թունավոր սարդի խայթոցից հետո ժամանակին բժշկի չդիմելու պատճառով: Այս մասին հաղորդում է Metro պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ կինը բնակարանը հավաքելիս չի նկատել բազմոցի բարձին նստած սարդին:
Էդվարդսը ցավ է զգացել, սակայն թափ է տվել սարդին, համարելով, որ վտանգ չկա և բժշկական օգնության չի դիմել:
Երկու օրերի ընթացքում ձեռքի ցավը սկսել է ուժգնանալ, սակայն բրիտանուհին բժշկի է դիմել միայն այն ժամանակ, երբ խայթոցի հատվածում ձեռքը գնդակի պես ուռել է, իսկ ցավն անտանելի է դարձել:
Բժիշկները պարզել են, որ կնոջը «կեղծ այրի» անունով հայտնի թունավոր սարդն է խայթել: Նրանք ստիպված են եղել վիրահատել և հեռացնել թույնից մահացած բժիջները, ինչի արդյունքում կնոջ ձեռքի վրա անցք է գոյացել:
0Comments