Վարորդների բալային համակարգի նախագծում որոշ թերություններ կան

Այս փոփոխությունը կատարվել է մի պարզ պատճառով մարդկանց հնարվորություն է տալիս, որ ավելի զգույշ եւ օրենքի համապատասխան երթեւեկեն եւ բացի այդ գումարային արժողությամբ մարդկանց պատիժն ավելի նվազեցնեն

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց բալային համակարգի նոր փոփոխությունը, որով  մի շարք իրավախախտումներ գումարային արժողությամբ նվազելու են, դրանց փոխարեն կիրառվելու են բալեր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսին ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը` անդրադառնալով Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրմանը:

 «Այսինքն ըստ տարբեր կատարված իրավախախտման աստիճանի տարբեր  տաբեր բալեր են կուտակելու վարորդները, որով եթե մեկ տարվա ընթացքում վարորդը կուտակի 9 բալային միավոր, ապա վարորդական վկայականի կասեցում է նախատեսվում` 6 ամսից 1 տարի ժամկետով, իսկ կասեցումն ավարտելուց հետո եթե կրկին մեկ տարվա մեջ 9 բալ հավաքի, արդեն վարորդական վկայականի զրկման առջեւ կկանգնի: Այս փոփոխությունը կատարվել է մի պարզ պատճառով մարդկանց հնարվորություն է տալիս, որ ավելի զգույշ եւ օրենքի համապատասխան երթեւեկեն եւ բացի այդ գումարային արժողությամբ մարդկանց պատիժն ավելի նվազեցնեն: Այսինքն այստեղ խնդիրը դրված չէ գումարներ հավաքագրելու, կամ գումարներ կորզելու վարորդներից, հարկադիրի հետ խնդիրներ ունենալուց, այստեղ նախատեսված է այն, որ վարորդները պետք է երթեւեկեն օրենքի պահանջին համապատասխան»,-ասաց նա:

Քեյանը նշեց, որ վարորդական իրավունքի կասեցումից հետո վարորդը կարող է նորից երեթեւեկել, իսկ վարորդական իրավունքի զրկումից հետո, նորից պետք է համապատասխան քննություն հանձնի:

Տիգրան Քեյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը նաեւ բացեր ունի, մասնավորապես` վարչական մարմնի հայեցողությանն է թողնված, թե ինչ ժամանակահատվածում պետք է  կասեցվի վարորդական իրավունքը:

Նշենք, որ նախագծով նաեւ նախատեսվում է, որ այն վարորդները, որոնց բալերի թիվը մոտենում է 9-ին, կարող են քննություն հանձնել եւ նվազեցնել իրենց բալերը: