Կալորիաների հաշվարկն իսկապես օգնում է նիհարել, հատկապես եթե սահմանափակումներ արվեն յուրաքանչյուր կերակրի, այլ ոչ թե օրվա ողջ սննդաբաժնի կալորիաների հաշվով, պարզել են Warwick Business School-ի գիտնականները։
Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Consumer Research-ում, ցույց է տվել, որ յուրաքանչյուր կերակրի կալորիականության սահմանափակումը թույլ է տալիս ավելի քիչ ուտել, քան կալորիաների ընդհանուր սահմանափակման դեպքում։ Գիտնականներն առաջարկում են նիհարել ցանկացող մարդկանց կազմել կալորիաների ինքնատիպ բյուջե, ընդ որում՝ ամեն օրվա համար։
Դիտարկումները ցույց են տվել, որ այդպես վարվող մարդիկ ամեն օր միջինն օգտագործում են 1528 կալորիա։ Իսկ նրանք, ովքեր հետևում են ոչ թե յուրաքանչյուր կերակրի, այլ կալորիաների օրական քանակին, արդյունքում սպառում են մոտ 2011 կալորիա։
Միևնույն ժամանակ, երկու խմբում էլ մասնակիցներն ավելի քիչ կալորիա են սպառել, քան վերահսկիչ խմբում, որտեղ ոչ մի սահմանափակում չի դրվել։ Սակայն հենց առաջին մոտեցումն է ավելի տպավորիչ արդյունքներ տվել, դրա համար գիտնականներն այն համարում են ամենահեռանկարայինը։
Միևնույն ժամանակ, նրանք կարծում են, որ սա կաշխատի ոչ միայն սննդի, այլ նաև այն հարցում, թե որքան շատ սիգարետ է ծխում մարդն ամեն օր և որքան շատ է խմում։ Դա նաև թույլ կտա նվազեցնել վնասակար մթերքների քանակը և ժամանակի ընթացքում հանգեցնել դրանցից իսպառ հրաժարվելուն, գրում է med.news.am
0Comments