Փաստեր Ջոլիի «մութ» անցյալից, որոնց մասին քչերը գիտեն

Ջոլին բուռն սիրավեպեր է ունեցել ոչ միայն բազմաթիվ տղամարդկանց, այլև՝ կանանց հետ

Բրեդ Փիթի հետ բաժանման պատճառով դերասանուհի Անջելինա Ջոլիի անունն այս օրերին չի հեռանում լրատվամիջոցների էջերից, որոնք փորձում են կռահել Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի բաժանման պատճառը:

Մարդկանց մեծ մասը Ջոլիին ճանաչում է որպես անթերի գեղեցկուհի, բազմազավակ մայր, հաջողակ դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Սակայն քչերը գիտեն, որ Հոլիվուդի սեքս խորհրդանիշի անցյալում կան բազմաթիվ «մութ» ու տհաճ պահեր:

 

Ստորև kp.ru կայքն անդրադարձ է կատարել դրանցից մի քանիսին.

 

1.  Մոր՝ Մարշելին Բերտրանի առաջարկով՝ 14-ամյա Ջոլին 2 տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել իր ընկերոջ հետ: Հայտնի է, որ դպրոցականները միասին են ապրել Ջոլիի մոր տանը:

 

 Фото: SPLASH NEWS

 

2. Մի առիթով Ջոլին խոստովանել է, որ այնքան բուռն երիտասարդություն է ունեցել, որ կարող էր շատ վաղ հասակում մահանալ: Դերասանուհին անկեղծորեն ասել է, որ երիտասարդ տարիքում շատ վատ բաներ է արել (եղել է բիսեքսուալ, լեսբուհի, համբուրվել է եղբոր հետ-խմբ.), որոնք, ըստ աստղի, վճռականորեն թողել է անցյալում:

 

 Image result for jolie kissing brother Image result for jolie kissing brother

 

3.  Ջոլին 12 տարի թմրամոլ է եղել՝ օգտագործելով մարիխուանա, կոկաին, հերոին և թմրանյութերի այլ տեսակներ: Սակայն հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ արդեն ձերբազատվել է վտանգավոր կախվածությունից: 

 

 

4. Կյանքի ամենաբարդ փուլերից մեկի ժամանակ, գտնվելով ընկճախտի մեջ, Ջոլին անգամ մարդասպան է վարձել իր կյանքին վերջ տալու համար: Բացի այդ, հուսահատության պահին հոլիվուդյան գեղեցկուհին դանակով վնասվածքներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին:

 

 Фото: SPLASH NEWS

 

5. Մի անգամ (1999թ.), գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, Ջոլին ամբողջովին մերկ ֆոտոշարք է իրականացրել: Հետագայում սկանդալային լուսանկարները տարածվել են աշխարհով մեկ: «Ջրի երես» են դուրս եկել Ջոլիի մասնակցությամբ այլ մերկ լուսանկարներ:

  

6.  Ջոլիի կենսագիրներից մեկի՝ Էնդրյու Մորթոնի պնդմամբ՝ դեռատի գեղեցկուհին 16 տարեկանում գայթակղել է մոր ընկերոջը, ինչի պատճառով մոր և դստեր հարաբերությունները վատացել են: Նշվում է, որ տհաճ միջադեպից հետո նրանք երկար տարիներ չեն շփվել:

 

 Фото: SPLASH NEWS

 

7. Ջոլին բուռն սիրավեպեր է ունեցել ոչ միայն բազմաթիվ տղամարդկանց, այլև՝ կանանց հետ՝ խոստովանելով, որ նախընտրում է անկողին մտնել ոչ նիհար կանանց հետ:

 

Картинки по запросу возлюбленной Дженни Шимицу

 

8. Բրեդ Փիթը միակ ամուսնացած տղամարդը չէ, ում ընտանիքը «քանդել» է Ջոլին: 2004թ. դերասանուհի Ումա Թուրմանի և դերասան Իթան Հոուքի բաժանության պատճառ է դարձել կրկին Ջոլին:

 

 Фото: SPLASH NEWS

«Ջոլին ծնվել է տղամարդկանց խելքահան անելու համար»,-իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Հոուքը: Նա նաև հավելել է, որ երբևէ էկրանին ունեցած լավագույն համբույրը եղել է Ջոլիի հետ:

 

9. Ջոլին սկսել է մազերը ներկել 4 տարեկանից՝ մոր նախաձեռնությամբ:

 

 Фото: SPLASH NEWS

 

10. Դերասանուհին մի առիթով խոստովանել է, որ արտամուսնական սեռական կապերը համարում է միանգամայն բնական երևույթ, և չի կարծում, որ ընտանեկան երջանկության համար ամուսինների հավատարմությունը պարտադիր նախապայման է:

«Ո՛չ Բրեդը, ո՛չ ես երբեք այն կարծիքին չենք եղել, որ համատեղ կյանքը ենթադրում է մեկը մյուսի սեփականությունը դառնալը: Մենք փորձում ենք մեկս մյուսի անձնական կյանքը չսահմանափակել»,-ասել է Ջոլին:

 

 Фото: SPLASH NEWS