Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիությունը ԽՍՀՄ-ին, իսկ այնուհետև Ռուսաստանին, հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վրա, հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին վերջինս հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ։
Խոսակցությունը ծավալվել է այն բանից հետո, երբ հանդիպման ընթացքում «Յոթ օվկիանոս» ուսումնական կենտրոնի տնօրեն Անատոլի Շտանկոն հիշեցրել է ռուս ծովակալ և 19-րդ դարի դիվանագետ Եվֆիմիա Պուտյատինի արշավանքը` Ճապոնիա և այն, որ 1855 թվականին ստորագրվեց Շիմոդսկու պայմանագիրը, որի համաձայն Տոկիոն հեռացավ Կուրիլյան կղզիների մի մասից:
«Այդ նա՞ էր կղզիները տվել Ճապոնիային»,-Շտանկոյի հարցը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Կենտրոնի տնօրենն ասել է, որ կան տարբեր ամսաթվեր, և եթե մտածենք 1945-ի տեսանկյունից, ապա Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության մասին ընդհանրապես հարցեր չպետք է լինեն։
««Հայրիկն» ամեն ինչ վերցրեց։ Դա այդպես է, և վերջ: «Ժողովուրդների հայրը»»-ժպտալով ասել է Պուտինը՝ նկատի ունենալով ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին:
Ավելի վաղ՝ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում, Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն հայտարարել էր, որ Մոսկվան ու Տոկիոն այլևս չեն կարող տատանվել խաղաղության պայմանագիր կնքելու հարցում: Երկրները չեն ստորագրել պայմանագիրը՝ կապված Հարավային Կուրիլյան կղզիների մասով Ճապոնիայի պահանջների հետ: Մեկնաբանելով Աբեի խոսքերը` Ռուսաստանի նախագահն ասել է, որ Կուրիլյան կղզիների ճակատագիրը կապ ունի ոչ միայն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև առկա երկկողմ հարաբերությունների, այլև անվտանգության վերաբերյալ հարցերի, ինչպես նաև երրորդ երկրների շահերը հետ:
0Comments