Ապօրինի ծառահատման բացահայտում Լոռիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տղամարդը հայտնել է, որ օգոստոս ամսվա սկզբին Դեբեդ գյուղի տարածքի հանդամասերից մեկում բենզասղոցով հատել է կանգուն մեկ ծառ ու ճյուղեր, ապա փայտանյութը մասնատել և տուն է տեղափոխել

Սեպտեմբերի 3-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունները, Դեբեդ գյուղի 57-ամյա բնակչի ավտոտնակի վերևում հայտնաբերել են շուրջ 4 խմ փայտանյութ։

Տղամարդը հայտնել է, որ օգոստոս ամսվա սկզբին Դեբեդ գյուղի տարածքի հանդամասերից մեկում բենզասղոցով հատել է կանգուն մեկ ծառ ու ճյուղեր, ապա փայտանյութը մասնատել և տուն է տեղափոխել։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։