Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է.
«Նոր տեղեկացա, որ ձեր սրտի նախարարը աշխատանքից ազատել է ՈՒռուցքաբանական Ազգային Կենտրոնի (ՈւԱԿ) տնօրեն, պրոֆ. Արմեն Հովհաննեսի Տանանյանին: Արժանապատիվ կերպով՝ չհանդուրժելով նման անարդարությունը, աշխատանքից հեռացել է նաև ուռուցքաբանական ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բուժական գծով տնօրենի տեղակալ բգթ Վարուժան Հայկի Շահսուվարյանը, ումից իմ կլինիկական օրդինատուրայի ընթացքում շատ բան եմ սովորել և կասկածից դուրս է, որ նա համարվում է ուռուցքաբանական ուրոլոգիայի ամենափորձառու մասնագետներից մեկը:
Ձեր սրտի նախարարը, Արմեն Տանանյանին ազատել է այն բանից հետո, երբ մանրակրկիտ ստուգումներից հետո, կենտրոնում որևէ խախտում չի հայտնաբերել և որևէ հիմք չկար նրան աշխատանքից հեռացնելու, քանի որ վերջին տարիներին՝ Արմեն Տանանյանի պաշտոնավարման շրջանում ՈՒԱԿ-ը միայն զարգացում և վերելք էր ապրում:
Ցավով պետք է նշեմ, որ ձեր սրտի նախարարը լուրջ հակակրանք և ֆոբիա ունի ոլորտի կայացած և անվանի մասնագետների նկատմամբ և ձգտում է փոխարինել նրանց միջակ կադրերով, ովքեր կհամաձայնվեն կամակատար լինեն իր համար ու լռեցնելով բժիշկներին՝ հանդուրժել ոլորտում վարվող արատավոր քաղաքականությունը:
Տարօրինակ է, որ որոշ մարդիկ համաձայնվում են զբաղեցնել իրենցից ավելի արժանի և ոլորտում իրենցից ավելի մեծ վաստակ ունեցող մարդկանց բազկաթոռները... Նրանք ուղակի չեն հասկանում, որ դառնում են խամաճիկ և երիտասարդ տարիքում «փչանում» են, քանի որ Ոլորտը իրենց չի ների բժշկակության մեջ ընդունված էթիկայի կանոնների խախտումը»:
0Comments