Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այժմ բուժզննում է անցնում Հռոմի «Վիլլա Ստյուարտ» բժշկական կենտրոնում, որը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի եւ Մարզական բժշկության միջազգային ֆեդերացիայի հավատարմագրում ունեցող բուժհաստատություն է, հաղորդում է pagineromaniste-ն։
Բուժզննում անցնելուց հետո Հայաստանի հավաքականի ավագը մեկ տարվա վարձակալության պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ։
Մխիթարյանը մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է calciomercato.com-ը։։
«Ռոման» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար անգլիական ակումբը կստանա 4 միլիոն եվրո, գրում է NEWS.am SPORT
2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
0Comments