Ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip սերվիսը պարզել է, թե զբոսաշրջային որ ուղղություններն են դարձել ոչ պոպուլյար։ Դրա համար փորձագետները պարզել են, թե դեպի ուր է 2019-ի ամռանը վաճառվել ընդամենը մեկ տոմս, տեղեկացնում է Lenta-ն։
Հակառեյթինգի առաջին տեղում Ուրուգվայն է, որը գտնվում է Հարավային Ամերիկայում։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Արուբու կղզին Կարիբյան ծովի հարավում, իսկ երրորդը Էլ Սալվադոր պետությունն է Կենտրոնական Ամերիկայում։
Բացի այդ, մասնագետները պարզել են, որ ամենաչպահանջված ուղղությունը դարձել է աշխարհի ամենափակ երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիան, որը տուրիստական վիզաներ չի տալիս, այնուհետեւ՝ Արեւելաաֆրիկյան բանակ-երկիր Էրիթրեան, որտեղ զինապարտ են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, իսկ ծառայության ժամկետը 15 տարի է։
0Comments