ԱԻՆ «911» ծառայությանն օգոստոսի 24-ին, ժամը 13:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Սուսաննա Վ.-ին (ծնված 1961 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
0Comments