Պենտագոնի գլխավոր տնօրեն Մարկ Էսպերը «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:
Ըստ նրա, ԱՄՆ-ին ԿԺԴՀ-ի հետ պետք է հաստատելի համաձայնություն ձեռք բերվի վերջինիս միջուկային զինաթափման վերաբերյալ:
Հարցին, թե Կիմ Չեն Ընը կհամաձայնվի արդյո՞ք զինաթափվել, Էսպերը պատասխանել է. «Փորձագետները ձեզ կասեն, որ հավանաբար ոչ, բայց մենք կտեսնենք»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն երկու գագաթաժողով է անցկացրել Կիմ Չեն Ընի հետ, բայց դեռևս պայմանավորվածություններ ձեռք չի բերվել միջուկային զինաթափման հարցի շուրջ:
0Comments