«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստանի կառավարությունը որոշել է սոցիալական արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձանց, այսպես կոչված՝ թիկունքայիններին: Այդպիսի անձանց թիվն այս պահին հազար է:
Առաջարկվող փոփոխություններով թիկունքայինները հնարավորություն կստանան դեղերը ձեռք բերել 50 տոկոսով, անվճար օգտվել ներքաղաքային տրանսպորտից, բացի միկրոավտոբուսներից, և կստանան պարգևավճար՝ կառավարության սահմանած չափով: Զարմանալին այն է, որ Արցախյան պատերազմի ժամանակ թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք որևէ կարգավիճակ չունեն»:
0Comments