Մատ А
Եթե ձեր մատի ձևը այնպիսին է, ինչես որ նկարագրված է «А» տառի տակ, ապա հավանական է, որ դուք փոքր-ինչ թաքցնում եք ձեր զգացմունքները։ Դուք ավելի համարձակ եք և անկախ, քան պատկերացնում են մարդիկ, որոնք ձեզ ճանաչում են։ Դուք, որպես կանոն, արդար եք և չեք սիրում ստախոսների։ Դուք կարող եք լինել չափազանց զգացմունքային եւ հակված եք բարության։
Ձեր կյանքը լի է ծիծաղով, և դուք մեծ սիրտ ունեք՝ չնայած ուրիշներին թվում է, որ դուք բավականին լրջախոհ եւ ամուր բնավորություն ունեք։ Դուք նույնպես երբեմն կարող եք տարօրինակ լինել։
Մատ B
Եթե ձեր մատի ձևը այնպիսին է, ինչես որ նկարագրված է «B» տառի տակ, ապա դուք այդքան էլ ինքնավստահ չեք։ Ձեզ շրջապատող մարդկանց հետ՝ հատկապես օտար, որոշ դժվարություններ ունեք։ Դուք հեշտությամբ սիրահարվում եք և լավ եք վերաբերվում ձեզ համար կարևոր մարդկանց՝ ձեր ամբողջ ուշադրությունը նրանց նվիրելով։
Երբ դուք կենտրոնացնում եք ձեր ուշադրությունը որևիցե բանի, անում եք դա՝ չվախենալով անհաջողությունից և ցավից։
Մատ C
Եթե ձեր մատի ձևը այնպիսին է, ինչես որ նկարագրված է «C» տառի տակ, ուրեմն դուք խաղաղության հրեշտակներ եք։ Դուք էմոցիոնալ եք․ առանց վարանելու և հեշտությամբ ազատվում եք ձեզ ձանձրացնող իրերից և իրադարձություններից։ Ձեզ շրջապատող մարդկանց արժե վախենալ ձեր բուռն կարծիքից, երբ բախվում եք անարդարությանը։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ՝ դուք շատ նուրբ և քնքուշ անձնավորություն եք։ Դուք ուղղակի ուզում եք, որ աշխարհը ձեր շուրջն ավելի լավը լինի, և բոլորը երջանիկ ապրեն։
0Comments