NEWS.am-ին հետ զրույցում Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ոչ միայն հաստատել էր, որ ձերբակալված նախկին նախագահների մասին ակնարկը վերաբերում է Սերժ Սարգսյանին՝ «անխոս»-ով, այլև չէր բացառել, որ իրեն ևս կձերբակալեն։
Նույնաբովանդակ գրառում էր արել նաև ՀՀԿ փոխախագահ Արմեն Աշոտյանը՝ գրելով, որ դա լինելու է Նիկոլ Փաշինյանի վերջի սկիզբը։
Ինչպե՞ս են Արցախում վերաբերում երրորդ նախագահի հնարավոր ձերբակալմանը։ «Հրապարակը» զրուցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
-Պարոն Բաբայան, հաշվի առնելով, որ Բակո Սահակյանը անձնական երաշխավորագիր էր ներկաացրել դատարան երկորդ նախագահի կալանավորումը խափանման այլ միջոցով փոխելու, ապա հետաքրքիր է, թե Ստեփանակերտում ինչ դիրքրորոշում կա Սերժ Սարգսյանի՝ հնարավոր ձերբակալման հետ կապված։
-Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, որովհետև նախևառաջ մենք չգիտենք՝ դա այդպե՞ս է, թե այդպես չէ։ Իսկ խոսել մի երևույթի մասին, որին մասին տեղյակ չենք, որ կարող է, չի կարող՝ ճիշտ չէ։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ուրիշ մարդկանցից հարցնեք։
-Սամվել Կարապետյանի հնարավոր ձերբակալման մասին Ձեր դիրքորոշումը և պաշտոնական Ստեփանակետի։
-Ես չեմ կարող որևէ բան ասել, Սամվել Կարապետյանի ձերբակալությունը պաշտոնապես հերքվել է։
0Comments