Ֆրանսիայի մայրաքաղաքի Նուազի-լե-Գրան կոմմունայում տղամարդը սպանել է ռեստորաններից մեկի մատուցողին, քանի որ նրա սենդվիչը այնքան արագ չի պատրաստվել, ինչպես ինքը կուզեր, գրւմ է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
France Info ռադիոկայանաը վկայակոչելով քննությանը տեղյակ աղբյուրներին, նշում է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ մոտ 21:00-ին: Ականատեսների խոսքով՝ տղամարդը կրակել է մատուցողին, քանի որ դժգոհ է եղել, որ պատվիրած սենդվիչը բավականաչափ արագ չի պաստրաստվել:
Արձակված փամփուշտը դիպել է մատուցողի ուսին, վերքը լուրջ է եղել: Չնայած շտապ օգնության ժամանմանը՝ նա տեղում մահացել է: Կրակողը հանցագործության վայրից փախուստի է դիմել, ոստիկանությունը որոնում է նրան:
Parisien թերթի տեղեկություններով՝ Mistral ռեստորանի մահացած մատուցողը 28 տարեկան էր:
0Comments