Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրն ու «Էլիպս»-ի գլխավոր հաշվապահը

«Էլիպսի» սեփականատերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաեւ «Սեքյուրիթի դրիմ»-ում

Երեկ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը եւ «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը, որոնք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն առանձնապես խոշոր չափերով) եւ 325 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ եւ այլն կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։ «Սեքյուրիթի դրիմ»-ը սպասարկում է արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը: «Էլիպսի» սեփականատերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաեւ «Սեքյուրիթի դրիմ»-ում։
Կապն այն է, որ խախտումներն արձանագրում են «Սեքյուրիթի դրիմի» տեսախցիկները, իսկ «Էլիպսը» որոշում է՝ խախտում կա՞, թե՞ ոչ։