Լավագույն բնական միջոցները կոշտուկներից ազատվելու համար

Շատ արդյունավետ կարող է լինել նաև սալորաչիրը

Կոշտուկները բավական տհաճ ու ցավոտ խնդիր են, որին ծանոթ են գրեթե բոլորը: Այս տհաճ մաշկային խնդիրը, կարող է լուրջ գլխացավանք դառնալ ու խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են օր առաջ ազատվել դրանցից: Բարեբախտաբար գոյություն ունեն բավական արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն շատ կարճ ժամանակահատվածում ազատվել մաշկի այդ կոշտացած հատվածներից ու ձեռք բերել հարթ, նուրբ ու խնամված ոտքեր:

Կիտրոնի կեղև

Կոշտուկների դեմ պայքարի հիանալի միջոց է կիտրոնի կեղևը: Նախ հարկավոր է ոտքերը տաք ջրի մեջ փափկեցնել, այնուհետև կոշտուկ վրա դնել թարմ կիտրոնի կեղև (մի փոքր պտղամսով) և ամրացնել կպչուն սպեղանիով: Թողնել կեղևն ամբողջ գիշեր, իսկ առավոտյան փորձել զգուշությամբ հեռացնել կոշտացած մաշկը: Եթե կոշտուկը բավական հին է, ապա հարկավոր է կրկնել այս պրոցեդուրան ևս մի քանի անգամ, մինչև հաջողվի ազատվել կոշտացած մաշկից:

Սալորաչիր

Շատ արդյունավետ կարող է լինել նաև սալորաչիրը: Այն հարկավոր է տաք ջրի մեջ փափկեցնել, այնուհետև կիսել, դնել կոշտուկին, ամրացնել ու թողնել ամբողջ գիշեր:

Կարտոֆիլ

Կարտոֆիլը ոչ միայն շատ համեղ մթերք է, այլև անչափ օգտակար: Հարկավոր է հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, ստացված խյուսը քսել բավական ամուր կտորին և դրանով վիրակապել կոշտուկը: Թողնել կոմպրեսն ամբողջ գիշեր, իսկ առավոտյան փորձել զգուշորեն ազատվել կոշտացած մաշկից:

Հալվե վերա

Բոլորին հայտնի այս օգտակար բույսը հիանալի միջոց է նաև կոշտուկների դեմ պայքարելու համար: Անհրաժեշտ է հալվե վերայի տերևը երկայնքով կտրել, այնուհետև հյութալի կողմով դնել կոշտուկին, ամրացնել ու թողնել ամբողջ գիշեր: Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում անկացնել ոտքերը տաք ջրի մեջ փափկեցնելուց հետո: Կրկնել պրոցեդուրան 2-3 օր, այնուհետև զգուշորեն ազատվել կոշտացած մաշկից:

Նյութի աղբյուրը՝ aif.ru, գրում է tert.am: