Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես պետք է սնվել, որպեսզի երկարացվի մարդու կյանքի տեւողությունը եւ կանխել վաղաժամ մահացության դեպքերը։
Այս մասին հայտնում է CNN-ը։ Ավելի քան երեսուն տարի տեւած ուսումնասիրությունների ընթացքում ներգրավվել է 12 հազար կամավոր։ Այսպես, լուրջ եւ մահացու հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը կկրճատվի 25 տոկոսով, եթե սննդակարգում ավելանան բուսական ծագման սննդատեսակները, ներառյալ՝ բանջարեղեն, մրգեր եւ ընկուզեղեն-ընդեղեն։ Սրանով հանդերձ, մասնագետները չեն խրախուսում կենդանական ծագման ուտելիքներից լրիվ հրաժարումը։
0Comments