Լրատվամիջոցները հաշվել են Մեգան Մարքլի զարդերի արժեքը

Ավստրալիա շրջագայության ընթացքում Մեգանը կրում էր արքայադուստր Դիանային պատկանող ականջօղերը, որոնք արժեն մոտ 2,7 հազար դոլար

«Экспресс-газета» թերթը օգոստոսի 10-ին հաշվել է Մեգան Մարքլի զարդերի արժեքը, որոնցով նա հայտնվել է հանրության մեջ:

 

Այսպիսով, հարսանիքի արարողության ժամանակ արքայական տիկնոջ ականջներին շողշողում էին ավելի քան 70 հազար դոլար արժողությամբ Galanterie de Cartier ադամանդե ականջօղերը, իսկ գլուխը զարդարում էր Էլիզաբեթ Երկրորդ թագուհու թագը, որը գնահատվում է ավելի քան 540 հազար դոլար: Նույն օրը արքայազն Հարին նրան նվիրեց Reflection de Cartier-ի թևնոց և ականջողներ՝ 361 հազար դոլար արժողությամբ

Որդու՝ Արչիի ծննդից հետո Մեգանն ու Հարին հայտնվել են «Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերային։ Սասեքսի դքսուհին կրում էր մոտ 12 հազար դոլար արժողությամբ ականջօղեր՝ Nikos Koulis-ից:

 

Ավստրալիա շրջագայության ընթացքում Մեգանը կրում էր արքայադուստր Դիանային պատկանող ականջօղերը, որոնք արժեն մոտ 2,7 հազար դոլար:

Հրապարակման մեջ նշվել է նաև 61 ադամանդով չափազանց թանկ Cartier թևնոցը, որը, հավանաբար Մարքլին նվիրել է արքայազն Չարլզը։ Դրա արժեքը գնահատվում է 213 հազար դոլար:

Հասարակական մեկ այլ իրադարձության ժամանակ Մարքլը հայտնվեց «Ա» տառի տեսքով պարանոցի կախազարդով, որը որդու անվան առաջին տառն է: Emma Swann-ի զարդերը 590 դոլար արժեցան, գրում է 1in.am: