Եթե քրգործ չհարուցվի, վաղը ներկայացնելու ենք հանցագործության մասին գրավոր հաղորդում

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է, որ միանում է Արթուր Ղազինյանի դիրքորոշմանը՝ BBC-ի երեկվա հրապարակման հետ կապված

Միանում եմ Արթուր Ղազինյանի դիրքորոշմանը՝ BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ առանց հապաղելու քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին։

Եթե քրեական գործն այսօր չհարուցվի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր ֆորմալությունների պահպանմամբ վաղը ներկայացնելու ենք հանցագործության մասին գրավոր հաղորդում։

Բոլոր կարևոր հարցերի պատասխանները պետք է տրվեն սպառիչ ու համոզիչ ձևով՝ ով, ում հանձնարարությամբ (եթե հանձնարարությամբ), ինչ շարժառիթով, ինչ նպատակով։ «Ով»-ի շրջանակն էլ, ի դեպ, խիստ սահմանափակ է։

Ռուբեն Մելիքյան