Եթե դուք ասֆալտին փռող եք, օլիգարխներին փռեք, փողերը մուծվել են ձեզ, դրել եք գրպանը, մատ եք թափ տալի՞ս

Նման տոնով, նման խուժան լեքսիկոնով խոսել չի կարելի

Հարցազրույց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ:

-Վերջերս շատ է խոսվում Սորոսի գործունեության կործանարար ազդեցության մասին, դուք դրա մասին տարիներ շարունակ գրել եք: Կան մի շարք դեմոկրատական երկրներ, բացի այն, որ հրապարակային բանավեճի մեջ են, մերժում, հերքում, դատապարտում են Սորոսի գործողությունները, այդ թվում ԱՄՆ այսօրվա ղեկավարությունը: Տարիներ շարունակ դուք ասում եք ՝ազգակործան քաղաքակնություն են վարել այդ կազմակերպությունները, ի՞նչ էին մտածում իշխանությունները, որ բոլորին թույլ էին տալիս,բաց էր ամեն ինչ:

-Դռները բացվել են այն ժամանակ,երբ Սովետական միությունը քայաքայվեց, և դրա փոխարեն մենք ունեցանք բաց դռների քաղաքաանություն ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի: Այդ ժամանակվանից Հայաստան ներթափանցեցին բոլոր տեսակի աղանդները, փոքրամասնությունները, բոլոր տեսակի սորոսական և դրա նման կառուցները,որոնք այս կամ այն նաև հատուկ ծառայությունների հետ կապ ունեին: Դրա համար հարցադրումը պետք է ճիշտ տալ՝ ով բացեց դռները:
Արդյոք այդ կազմակերպություններին հաջովեց այն ժամանակ զբաղեցնել պետական բարձր պաշտոններ և սկսել տիրապետել իրավիճակը երկրում՝ ոչ: Այն ժամանակ,երբ փոխվեց իշխանությունը, եկավ Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, այդ թվում 30 տարվա քաղաքական գործունեությունից 6 տարի համագրոծակցել ենք Հանրապետական կուսակցության հետ որպես քաղաքական ֆրակցիա, այդ ժամանակ նրանցից ոչ ոք չեկավ իշխանության, ոչ ոք չգրավեց ԱԱԽ քարտուղարի, կամ որևէ նախարարի, փոխնախարարի, խորհրդականի պաշտոն: Այդ դռներ բացելը եղավ այս վերջին խայտառակ իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլը իսկապես կառավարության, ԱԺ-ի դռները բացեց, ՀՔԾ-ի պետի, խորհրդականների առաջ: Եթե դուք գտնում եք,որ մենք պետք է արգելեինք Ազատություն ռադիոկայանը, այո, պետք է արգելեինք, ինչպես օրինակ ինքնիշխան մի շարք երկրներ արգելել էին:

-Այսօր,թե՞ երեկ:

-Ոչ այսօր, ես ժամանակին ԱԺ ամբիոնից եմ ասել, որ դա ոչ թե խոսքի ազատություն է, այլ մեր ազգային անվտանգությանը սպառնացող, այլ երկրի կողմից ֆինանսավորվող ռադիոկայան է, որը սղոցում է մեր երկրի ինքիշխանությունը: Թեկուզ նույն Սորոսի հիմնադրամը, որը պետք էր արգելել,մի շարք հկ-ներ,որոնք վտանգում էին մեր ազգային անվտանգությունը:

Մեծամասնության մոտեցումը մի քիչ ավելի լիբերալ էր, այդպիսիներին թույլ էին տալիս ազատորեն ամեն ինչ անել, ոչ ոք ամբոինից չէր ասում ՝ ոչ ոքի մտքով չանցնի,որ հանկարծ իմ դեմ խոսի, ոչ ոք չէր ասում, որ ես տանկերի թրթուռների տակ կճզմեմ ընդդիմությանը, չէին ասում պատերին կծեփնեք, ասֆալտին կֆռենք:

-Չէին ասում, բայց անում էին:

-Ոչ էլ անում էին, չկար փաստ: Ասելը հեշտ է, բայց ապացուցել է պետք, եթե երկրի ղեկավարը, ոստիկանապետը նման հայտարարություններով են հանդես գալիս, ես չեմ հասկանում, թե նրանք ում հետ են խոսում: ՀՀ քաղաքացիների հետ նման տոնով, նման խուժան լեքսիկոնով խոսել չի կարելի, ինչ է նշանակում, ո՞ւմ հետ եք այդպես խոսել, մեր ժողովրդի՞: Եթե դուք ասֆալտին փռող եք, օլիգարխներին փռեք, փողերը մուծվել են ձեզ, դրել եք գրպանը,մատ եք թափ տալի՞ս:

-Թիկնապահներին փռեցին:

-Մի երկու թիկնապահ փռեցին, թող օլիգարխներին փռեն:
 

Hayeli.am
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ