Ադրբեջանական Գաբալայում զանգվածային թունավորում է տեղի ունեցել հարսանեկան արարողության ժամանակ: Թունավորվել են հարսանիքի 500 մասնակիցներից 89-ը, այդ թվում նաև 8 անչափահաս:
Դեպքով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է փորձաքննություն:
Հարևան երկրի լրատվամիջոցները հայտնում են, որ 89 հոսպիտալացվածներից միայն մեկն է այս պահին գտնվում հիվանդանոցում, մյուսներն արդեն դուրս են գրվել:
0Comments