Շվեդիայի Էսկիլստունա քաղաքի իշխանությունները երկրում առաջին անգամ սահմանել են մուրացկանության դեմ պայքարի նոր միջոցներ. այժմ քաղաքի առանձին շրջաններում «փողի պասիվ հանգանակության» համար հարկավոր կլինի ստանալ ոստիկանության թույլտվությունը: Այդ մասին հաղորդվում է մունիցիպալիտետի կայքում:
Էսկիլստունայում «փողի պասիվ հանգանակության» թուլտվության արժեքը կազմում է 250 շվեդական կրոն (25 եվրո), այն կարելի է ստանալ ոստիկանությունում: Հայտատուն պետք է երկրի տարածքում գտնվի օրինականորեն եւ ունենա սոցիալական ապահովության շվեդական համար: Նոր կանոններն ուժի մեջ են մտել օգոստոի 1-ից: Տեղական Eskilstuna-Kuriren հրատարակության տվյալներով՝ թույլտվության ոչ մի խնդրագիր ոստիկանությունն առայժմ չի ստացել:
«Մենք բյուրոկրատացնում ենք գործընացը, որպեսզի այն առավելագույնս բարդացնենք»,- մեջբերում է հրատարակությունը քաղաքային վարչակազմի ներկայացուցիչ Ջիմի Յանսոնին: Մուրացկանությունը Շվեդիայում արգելված չէ պետական մակարդակով, այդ գործընթացի կարգավորումը մնում է տեղական վարչակազմի հայեցողությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments