Կիսատաբատ եւ ամառային վերնաշապիկ․ Սիրուշոյի հմայիչ կերպարը

Սիրուշոն կրում է սպիտակ, ամառային վերնաշապիկ, կիսատաբատ եւ հայկական տարազի մասնիկ համարվող քող

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Սիրուշոն կրում է սպիտակ, ամառային վերնաշապիկ, կիսատաբատ եւ հայկական տարազի մասնիկ համարվող քող։

  

Երկրպագուները մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել․ «Իմ հայուհու կերպար», «Հիասքանչ», «առանձնահատուկ, յուրահատուկ, մի այլ կարգի գեղեցկություն ու քնքուշ կանացիություն...»։