Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, ձեռնարկատեր Քայլի Ջենները Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում բիկին է կրում եւ արեւային ակնոց, որը ծածկում է նրա դեմքի մեծ մասը։ Օգտատերերը ծաղրել են նրան։
«Ամառ 2019»,- լուսանկարը մակագրել է նա։ Քայլին հավաքել է մազերը եւ կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ խոշոր ոսկեգույն թեւնոցներ եւ ականջօղեր։ Սակայն ամենավառ աքսեսուարը մեծ արեւային ակնոցն էր, որի ետեւում աստղը թաքցրել է ոչ միայն աչքերը, այլեւ դեմքի մեծ մասը։
Օգտատերերի մի մասը հիացել է Ջենների գեղեցկությամբ, սակայն մեծ մասը նրան քննադատել է ակնոցի անհաջող ընտրության պատճառով։
«Դա կարող է Dior-ինը լինել, բայց ինչ է այն», «Ես ափսոսում եմ, բայց այն հիմար տեսք ունի։ Նրա դեմքը երազանք է, որը հարկավոր չէ թաքցնել դրա ետեւում», «Ակնոց, որին մենք արժանի ենք»,- գրել են հետեւորդները, գրում է NEWS.am STYLE
0Comments