Դանակահարված վիճակում «Էրեբունի» հիվանդանոց են տեղափոխվել 15 և 16 տարեկան տղաներ

Բժիշկների օպերատիվ բուժօգնություն ցուցբերելու շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ երեկ, հուլիսի 25-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «որովայնի, վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Սեդոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բանկիչներ՝ 15-ամյա Նարեկ Պ-ն և 16-ամյա Գագիկ Պ․-ն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Էրեբունու և Ազտամարտիկների փողոցների խաչմերուկի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած կտրող ծակող գործիքով հարվածել է Նարեկ Պ․-ին և Գագիկ Պ․-ին։ «Էրեբունու» բժիշկների օպերատիվ բուժօգնություն ցուցբերելու շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել։ Սակայն նրանք մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։