Արմեն Գրիգորյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

Սպասենք գործընթացի ավարտին և տեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն. ԱԽ քարտուղար

Այսօր՝ հուլիսի 26-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Դավիթ Սանասարյանի գործի մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքը հավատում է, որ վերջինս կարող է լինել կոռուպցիոն գործարքների մեջ, ասաց, որ շարունակելու է իր մոտեցում, որը որդեգրել է. «Սպասենք գործընթացի ավարտին և տեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն»: