Հյուսիսատլանտյան դաշինքն այն կարեւորագույն կառույցն է, որի վրա հենվում է Եվրամիության (ԵՄ) անվտանգությունն ու պաշտպանությունը: Հուլիսի 25-ին այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է TASS-ը:
Արտաքին և ներքին անվտանգության հարցերը ֆոն դեր Լյայենը նշել է Եվրամիության համար կարեևորագույնների թվում՝ քաղաքացիների կշռադատված զարգացման եև բերեկեցության հետ մեկտեղ:
«Ճիշտ է մի բան. ընդհանուր պաշտպանությունը միշտ էլ կհենվի հիմնականում ՆԱՏՕ-ի ուսերին: Դա աշխարհում ուժեղագույն դաշինքն է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ դաշինքի մեջ մտնող 29 երկրների մեծ մասը Եվրամիության պետություններ են:
«Կան այլ ոլորտներ, որտեղ արդեն ԵՄ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն պետք է խաղա գլխավոր դերը: Ուստի մեզ անհրաժեշտ են ընթացակարգեր և կառույցներ: Դրա համար մեք ստեղծել ենք PESCO-ն՝ դաշինք ԵՄ-ի պաշտպանության նպատակով»,- նշել է ֆոն դեր Լյայենը:
0Comments