Պուտինի հետ չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ պուտին

Պուտինի հետ չհանդիպելու պլաններ չունենք։

Այսօր Ստեփանավանում լրագրողների հարցին ի  պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ թե երբ, Փաշինյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել։

«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Ռուաստանի արտգործնախարարը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը քննարկելու համար։

Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։