Ես խնդրում եմ Նիկոլի ասած հիմար մտքերը մի արտաբերեք, որովհետեւ մեր ժողովրդի ամոթն ու խայտառակությունն է, որ երկրի ղեկավար կոչված մարդը կարող է նման մտքեր արտահայտել: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտրարությանը, թե Կիրանցում ադրբեջանցիներին չտեսնելու համար կարող են ծառեր տնկել կամ պատ կառուցել:
Նիկոյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի դրսի աջակցությունը. «Առաջինը Թուրքիան, երկրորդը Ադրբեջանը, հիմա գումարվեց Արեւմուտքը, ինչ-որ առումով ինքը ձեռ է տալիս նաեւ Ռուսաստանին: Բոլորնս այստեղ ուզում են տեսնել թույլ, կամազուրկ մարդու, որի հետ կվարվեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Արեւմուտքն իր խնդիրն է լուծում, ռուսաստանն իր խնդիրն է լուծում, Թուրքիան ու Ադրբեջանն էլ Նիկոլի ձեռքով լուծում են իրենց խնդիրները: Ինքը ձեռք չի տալի միայն Հայաստանին եւ հայ ժողովրդին: Հետեւաբար մեր ազգը պետք է լուծի այդ խնդիրը»,-ասաց Սամվել Նիկոյանը:
Նա ստեղծված իրավիճակը համեմատեց Թումանյանի հայտնի ստեղծագործության հետ, որտեղ աղվեսը Ալիեւն է, հիմար կկուն Փաշինյանն է, ձագերն էլ մեր գյուղերն են, որ հերթով տալիս է աղվեսին:
0Comments