ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքել է Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի գրառմանը, ով կոչ էր արել Ազգային ժողովից դուրս շպրտել պատգամավորին:
«Ես չեմ հակադարձում այն երկոտանիներին, որոնց բնությունն արդեն լուրջ մտորումների տեղիք է տվել...
Ընդամենը հայտարարում եմ, որ ինձ պատերազմ է հայտարարել ոչ ստանդարտ արժեհամակարգը:
Ասել եմ և ասում եմ՝ ինձ չեն կարողանալու լռեցնել...
Կտեսնեք...»
Հիշեցնենք, որ ավելի վաղ live24.am-ը հայտնել էր , որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը նման ֆեյսբուքյան գրառում էր կատարել Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային Ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի:
0Comments