Սերժ Սարգսյանը Հունաստանից պլաններո՞վ է վերադառնում

Սարգսյանին են միացել Սամվել Կարապետյանը, նախկին օլիգարխիայի այլ ներկայացուցիչներ

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան՝ Հալդիկիդի կղզի, որտեղ Սամվել Կարապետյանը մեծ հյուրանոց ունի:

Նշենք, որ Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում Ս. Սարգսյանին է միացել Սամվել Կարապետյանը, նախկին օլիգարխիայի այլ ներկայացուցիչներ:


Թե ինչ քննարկումներ են եղել եւ ինչ պլանով է նա վերադառնում, կտեղեկացնենք առաջիկայում: Սակայն մեր տեղեկություններով՝ նա վերջերս իր թիմակիցներին հանգստացնում է, ասում է՝ ամեն ինչ լավ է լինելու, իր վերահսկողության ներքո է: Մեր տեղեկություններով նա Հայաստանում կլինի հուլիսի 25-ին:

hayeli.am