Ավստրալիայում հսկայական կատվաձուկը, որը հայտնի է որպես ծովային դև, ջրասուզակներից օգնություն է խնդրել։ Տեսանյութը հրապարակել է NBC News-ը։
Կենդանու աչքի մեջ ջկնորսական կեռ է եղել, որը չհանելու դեպքում կատվաձուկը կկուրանար կամ կսատկեր ինֆեկցիայից։
Ջրասուզակը օդի պաշար չի ունեցել, այդ պատճառով 3 անգամ սուզվել է կեռը հանելու համար։ Այդ ընթացքում կատվաձուկը տեղից չի շարժվել, իսկ կեռը հանելուց հետո որոշ ժամանակ մնացել է ջրասուզակների կողքին՝ այդկերպ շնորհակալություն հայտնելով։
0Comments