Շուրթերի միջոցով կարդալու մասնագետն ասել է, թե ինչ է վերջին ցնցման նոպայի ժամանակ շշնջացել Մերկելը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն երրորդ ցնցման նոպան է, ունեցել պաշտոնական հանդիպումների ժամանակ

Շուրթերի միջոցով կարդալու մասնագետ Ջուդիթ Հարթերը Antenne Bayern ռադիոկայանին պատմել է, թե ինչ է շշնջացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն երրորդ ցնցման նոպայի ժամանակ, գրում է rosbalt.ru-ն:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ Բեռլինում կայացած հանդիպմանը: Տեսանյութից դատելով՝ Մերկելն ինչ-որ բան է շշնջացել՝ չնայելով ֆինն գործընկերոջը:

Փորձագետի խոսքով՝ Մերկելը կրկնել է հետևյալ արտահայտությունը՝ «Ես կկարողանամ» («Ich schaffe das»):

Անձամբ կանցլերը լրագրողներին հայտնել է, որ իր առողջության համար անհանգստանալու կարիք չկա: Սակայն նախօրեին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպմանը նա հիմնը նստած է լսել:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում սա արդեն Մերկելի երրորդ նոպան է եղել հանրության առաջ: Առաջին անգամ նա ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ:

Իրավիճակը կրկնվել է հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը:

Բժիշկները ենթադրում են, որ վատ ինքնազգացողության պատճառ կարող են լինել իշեմիկ տրեմորը, շաքարային դիաբետը և անոթների հետ խնդիրները: 

 

Embedded video

Basti@djcooky78

zittert ein drittes Mal heute beim Empfang des Ministerpräsidenten Antti Rinne. Vielleicht sollte sie sich wirklich mal ernsthaft durchchecken lassen. Das hat nichts mit Schwäche zeigen zu tun!