Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շարունակում է իր ճանապարհորդությունը Հայաստանում: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է բազմաթիվ լուսանկարներ:
Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ներկա է գտնվել Երեւանում ռեժիսոր Գենադի Մելքոնյանի հիշատակին նվիրված երեկոյին, այնուհետեւ մեկնել Սեւանա լիճ եւ այցելել Հաղարծին վանական համալիրը:
Մարիա Զախարովայի լուսանկարները կրկին դարձել են օգտատերերի բուռն մեկնաբանությունների պատճառը, որոնք, հիմնականում, հիացել են ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի այցելած հրաշալի վայրերով:
0Comments