Հոլանդացի Ֆիլիպ Կոկուն գլխավորեց անգլիական «Դերբի Քաունթին»՝ փոխարինելով անգլիացի Ֆրենկ Լեմպարդին, որը նշանակվել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ։
Կոկուն Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։
«Ինձ համար մեծ պատիվ է հայտնել, որ «Դերբի Քաունթին» կդառնա իմ նոր ակումբը։ Անհամբեր սպասում եմ թիմի եւ ֆանատների հետ հանդիպմանը՝ միասին այս արկածը սկսելու համար»,- Կոկուի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կոկուն 2018թ․ հոկտեմբերին հեռացվել էր թուրքական «Ֆեներբահչեից», 2012-2018-ին գլխավորել է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։
0Comments