Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին

Անկախությունից ի վեր Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսական, պետական կառավարման եւ այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Լինելով մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական սկզբունքների ջատագով՝ Դուք չեք երկնչել քննադատության առջեւ՝ հաստատակամորեն սատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Անկախությունից ի վեր Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման եւ այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահին մաղթել է հաջողություն եւ աննկուն կամք գաղափարների եւ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։