Սթրեսները, անհանգստությունը, հոգնածությունն ու ժամանակակից կյանքի արագ ռիթմը խիստ վնասակար ազդեցություն կարող են ունենալ մարդու օրգանիզմի վրա՝ առաջացնելով տարատեսակ խնդիրներ: Առավել հաճախ նման խնդիրներն ազդում են մարդու քնի որակի վրա՝ հանգեցնելով քնի տարբեր խանգարումների ու անքնության զարգացման:
Անքնության դեմ պայքարի համար գոյություն ունեն քնաբեր ազդեցությամբ օժտված բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն դրանք առաջացնում են բավական լուրջ կողմնակի բարդություններ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից: Սակայն քչերը գիտեն, որ կան նաև նույնքան արդյունավետ բնական միջոցներ, որոնք սակայն բացարձակապես անվնաս են:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քնաբեր ազդեցությամբ օժտված երկու ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն կարգավորել քունն ու ազատվել անքնությունից:
- 1 ճաշի գդալ մանրացրած պատրինջին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել, այնուհետև ավելացնել նաև 1 թեյի գդալ մեղր: Թուրմը լցնել թերմոսի մեջ, թրմել ևս 20 րոպե և խմել քնելուց առաջ:
- 2 ճաշի գդալ գայլուկի կոները կես ժամ թրմել մի բաժակ եռման ջրում և խմել գոլ ըմպելիքը քնելուց առաջ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru, գրում է tert.am:
0Comments