Բելառուսի քննչական կոմիտեն ստուգում է անցկացնում հուլիսի 3-ին՝ Անկախության օրը, Մինսկում տոնական հրավառության ժամանակ կնոջ (ծնված 1955 թ․)մահվան փաստով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Սվիսլոչ գետի ափին հրավառությանը հետևող կինը վիրավորվել է ու մահացել՝ չնայած ցուցաբերված օգնությանը։ Վճռվում է փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցը։
Եվս մի քանի տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել՝ կապված ստացած վնասվածքերի հետ։
0Comments