Չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթեց Բելառուսում

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին պատրաստվող «Արարատ-Արմենիան» հուլիսի 3-ին կվերադառնա Հայաստան

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում է անցկացրել Բելառուսում՝ 3։0 հաշվով առավելության հասնելով «Գոմելի» նկատմամբ։ Վարդանի Մինասյանի գլխավորած թիմը մարզումային հավաք է անցկացնում Գոմելում։

«Արարատ-Արմենիան» Գոմելում անցկացրած նախորդ ստուգողական խաղում մրցել էր ուկրաինական «Դեսնայի» հետ։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։ Երեւանյանը թիմը Գոմելում նաեւ 5։0 հաշվով հաղթել էր բելառուսական «Սպուտնիկին», գրում է news.am:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին պատրաստվող «Արարատ-Արմենիան» հուլիսի 3-ին կվերադառնա Հայաստան, իսկ շվեդական ԱԻԿ-ին կընդունի հուլիսի 9-ին։