Ամերիկացի երգչուհի Փինկի երկրպագուն ծննդաբարել է նրա համերգի մեկնարկից ընդամենը մի քանի րոպե անց։ Նորածին դստերը կինն անվանել է սիրելի երգչուհու պատվին։ 360tv.ru-ի հաղորդմամբ, գրել է Liverpool Echo News-ը։
32-ամյա բրիտանուհի Դենիզ Ջոնսը հղիության 37-րդ շաբաթում է եղել, երբ գնացել է Լիվերպուլում Փինկի համերգին։ Երբ երգչուհին սկսել է կատարել առաջին երգը, վայրկյաններ անց Ջոնսի ծննդաբերության ցավերը սկսվել են։
Բժիշկներն ասել են, որ ծննդաբերությունը մի քանի րոպե է տևել։ Համերգի արդեն չորրորդ րոպեին Ջոնսն աղջիկ էր ունեցել։ Նա ցանկացել էր աղջկան անվանել Դոլլի Լուիզ, բայց արդյունքում նրան տվել է Դոլլի Փինկ անունը։
«Ես դեռ ցնցված մեջ եմ և մի քիչ հուզված, որ բաց թողեցի համերգը։ Բայց ես չեմ կարող երջանիկ չլինել»,- լրագրողներին ասել է մայրը։
Կնոջ ազգականն ասել է, որ երեխան և մայրն իրենց լավ են զգում, շնորհակալություն է հայտնել բժիշկներին արտակարգ ծննդաբերություն ընդունելու համար։
0Comments