««Փաստ» թերթի տեղեկություններով՝ բավականին անառողջ իրավիճակ է տիրում մարզպետարաններում՝ կապված աշխատակազմերում սպասվող կրճատումների հետ:
Բանն այն է, որ մարզպետարաններում արդեն թեթևակի տեղեկացրել են, որ առաջիկայում հնարավոր է վերադասավորումներ լինեն՝ հաշվի առնելով կառավարության կառուցվածքն ու փոփոխությունների և օպտիմալացման ներկա գործընթացը:
Աշխատակիցներին ակնարկել են, որ ազատվելու են հիմնականում հին աշխատողները, հատկապես այն փորձառուները, ովքեր այս ոլորտում աշխատում են շատ վաղուց, ընդհուպ մարզպետարանների ստեղծման օրվանից՝ 1996-ից: Թերթի զրուցակցի փոխանցմամբ, դժգոհության ալիք է հասունանում, քանի որ մարդիկ այս տեղեկատվությանը բավականին բուռն են արձագանքել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Դժգոհություններ են հասունանում մարզպետարաններում. «Փաստ»
Աշխատակիցներին ակնարկել են, որ ազատվելու են հիմնականում հին աշխատողները
0Comments