Նախկին պաշտոնյաները խուսափել են բարեւ տալ Սերժ Սարգսյանին

«Օջախ» ռեստորանի սեփականատիրոջ կազմակերպված կերուխումին հրավիրված են եղել Սերժ Սարգսյանը ու նրա թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս «Օջախ» ռեստորանի սեփականատիրոջ հոր ծննդյան օրվա առիթով կազմակերպված կերուխումին հրավիրված են եղել Սերժ Սարգսյանը ու նրա թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը:

Շատերը ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ միջոցառմանը մասնակցող նախկին պաշտոնյաները ու պատգամավորները խուսափել են Սարգսյանի հետ շփումից եւ նույնիսկ չեն բարեւել»: