Սոմմարյոյ կղզու բնակիչները պլանավորում են իրենց հայտարարել աշխարհում առաջին «առանց ժամանակի գոտին»

Հունվարին երբ արևն ընդհանրապես չի ծագում, նրանք առավելագույնս օգտագործում են ամառային ամիսները՝ ուշադրություն չդարձնելով ժամացույցին

Նորվեգական կղզին, որտեղ բեւեռային օրը տեւում է մայիսի 18-ից մինչեւ հուլիսի 26-ը, ցանկանում է այդ ժամանակաշրջանում հրաժարվել ժամանակից: Այդ մասին հայտնել է CNN-ը:

Ամառային արեւակայության գալով՝ Սոմմարյոյ (թարգմանաբար նշանակում է «Ամառային կղզի») կղզու բնակիչները պլանավորում են «իրենց հայտարարել աշխարհում առաջին «առանց ժամանակի գոտին»:

Վերապրելով նոյեմբերից մինչեւ հունվար տեւող երկար բեւեռային գիշերը, երբ արեւն ընդհանրապես չի ծագում, նրանք առավելագույնս օգտագործում են ամառային ամիսները՝ ուշադրություն չդարձնելով ժամացույցին:

«Մեզ մոտ մշտապես ցերեկային լույս է, եւ մենք ապրում ենք դրան համապատասխան»,-ասում է կղզու բնակիչ Քիել Ուվե Հվեդինգը:-Օրինակ՝ գիշերվա ժամը 2-ին դուք կարող եք տեսնել, թե ինչպես են երեխաները ֆուտբոլ խաղում, մեծահասակները ներկում տները կամ հնձում սիզամարգերը, իսկ դեռահասները գնում են լողալու»:

Հունիսին Հվեդինգը հանդիպել է Նորվեգիայի պատգամավորների հետ, որպեսզի նրանց հանձնի տեղի բնակիչների ստորագրած հայտարարությունը եւ քննարկի նախաձեռնության գործնական ու իրավական հարցերը: Կղզու բնակիչները հույս ունեն ճկուն գրաֆիկ սահմանել դպրոցներում եւ աշխատավայրում:

Մանավանդ որ 300 մարդուց քիչ ավելի բնակչություն ունեցող կղզու հիմնական ճյուղերն են՝ զբոսաշրջությունն ու ձկնորսությունը: Սոմմարյոյ տանող կամուրջին արդեն այժմ ժամացույցներ են կախ տված: Այստեղ ժամանած մարդիկ այդ կերպ ցուցադրում են, որ իրենք մոռանում են ժամանակի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: