«Լորիկ» ֆիլմը, կպայքարի Շուկշինյան կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար

Տրագիկոմեդիայի ռեժիսորը Ալեքսեյ Զլոբինն է, իսկ սցենարի հեղինակը եւ գլխավոր դերակատարը՝ հայտնի դերասան Միքայել Պողոսյանը

Հայաստանի, Կիպրոսի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների համատեղ աշխատանքը՝ «Լորիկ» ֆիլմը, կպայքարի Շուկշինյան կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար, հայտնում է Interfax-ը։

Միքայել

Տրագիկոմեդիայի ռեժիսորը Ալեքսեյ Զլոբինն է, իսկ սցենարի հեղինակը եւ գլխավոր դերակատարը՝ հայտնի դերասան Միքայել Պողոսյանը։

Ըստ սյուժեի՝ դերասան Լորիկը՝ մեծն Լոուրենս Օլիվիեի անվանակիցը, քաղաքում շրջում է թատերական կոստյումներով եւ մոնոլոգներ արտասանում՝ ծիծաղ ու զարմանք առաջ բերելով։ Սակայն Լորիկն անտարբեր է շրջապատի կարծիքի հանդեպ, նա չի նկատում շուրջը կատարվող փոփոխությունները, այն, որ թատրոնը, որում ինքը ծառայում է, այլեւս ոչ ոքի պետք չէ եւ շուտով կփակվի։

Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներառված է եւս ինը ֆիլմ՝ «Ваш репетитор» («Ձեր ուսուսցիչը», ռեժիսոր Անտոն Կոլոմեեց), «Облепиховое лето» («Չիչխանի ամառ», ռեժիսոր Վիկտոր Ալֆերով), «Глубокие реки» («Խորը գետեր», ռեժիսոր Վլադիմիր Բիտոկով), «Война Анны» («Աննայի պատերազմը», ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկո)։ Հանդիսատեին կներկայացվեն «Солдатик» («Զինվորը», ռեժիսոր Վիկտորյա Ֆանասյուտինա),  «Интересная жизнь» («Հետաքրքիր կյանք», ռեժիսոր Աննա Յանովսկայա), «Двое» («Երկուսը», ռեժիսոր Տիմոֆեյ Ժալնին), «Надо мною солнце не садится» (ռեժիոր Լյուբով Բորիսովա)։ Սպասվում է նաեւ համաշխարհային պրեմիերա. Ալեքսեյ Պետրուխինի «Վերջին փորձությունը» («Последнее испытание») ֆիլմը, որը պատմում է ողբերգական իրադարձությունների մասին՝ կապված Մոսկվայի թատերական կենտրոնում ահաբեկչության հետ։