Գիտնականները պարզել են, որ խոշոր գումարով դրամապանակներն ավելի հաճախ են վերադարձնում

Կորուստը գտած անձանց 51 տոկոսը կապ էր հաստատում տերերի հետ անգամ այն դեպքերում, երբ դրամապանակում կար շուրջ 13 եվրո

Գիտնականները պարզել են, որ խոշոր գումարով դրամապանակներն ավելի հաճախ են վերադարձնում, հաղորդում է Gazeta –ն՝ հղում անելով Science-ին:

Համաձայն առկա տեղեկատվության՝ գիտափորձմ անցկացվել էր 40 երկրներում եւ 355 քաղաքներում ԱՄՆ-ից եւ Շվեյցարիայից գիտնականների կողմից: Գիտափորձի շրջանակներում մասնակիցներն ավելի քան 17 հազար «կորած» դրամապանակներ էին թողել տարբեր հանրային հաստատություններում՝ սկսած թատրոններից, վերջացրած ոստիկանության բաժիններով: Պարզվել է, որ կորած դրամապանակում գումարի չափն ուղղակիորեն ազդում է դրա վերադարձի հավանականության վրա, գրում է news.am:

Կորուստը գտած անձանց 51 տոկոսը կապ էր հաստատում տերերի հետ անգամ այն դեպքերում, երբ դրամապանակում կար շուրջ 13 եվրո: Շուրջ 94 եվրոյի պարագայում հետ էին վերադարձնում դրամապանակների 72 տոկոսը: Ցյուրիխի համալսարանի հետազոտող Լուկաս Զյունդը, որը մասնակցել է գիտափորձին, հայտարարել է, որ հասարակության անդամները թերագնահատում են մարդկանց պարկեշտության մասին պատկերացումը: