Հունիսի 21-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ժամը 15.00-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 20-ամյա մի քաղաքացու, որի մոտ հայտնաբերվել է դրամապանակ, մեջը՝ տարբեր զեղչային քարտեր, մի կնոջ նույնականացման քարտ եւ փող:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 14.00-ին, երիտասարդը դրամապանակը գողացել է երթուղային ավտոբուսի սրահում՝ կնոջ պայուսակից։
Տուժողը հրավիրվել է ոստիկանություն, բայց հրաժարվել է հաղորդում տալ:
Նախապատրաստվում են նյութեր:
0Comments