Սիրելի՛ հայրենակիցներ, խոսքս ուղղում եմ բոլոր այն քաղաքական գործիչներին, այդ թվում նաև այն ՀՀ քաղաքացիներին, որոնք թշնամանքով են լցվում, չեն ողջունում, բացահայտ ընդդիմանում են ռուսական քաղաքական վերնախավին, դեսպան են քարշ տալիս աջ ու ձախ՝ լա՞վ եք մտածել, հաշվի առել ե՞ք որ ՀՀ և Թուրքիա սահմանին կանգնած են ռուս խաղաղապահ զորքեր, մտածել ե՞ք ինչ հնարավոր է լինի, եթե ռուսների համբերությունը հատեք, մոռացել ե՞ք քանի հայ է ՌԴ - ում աշխատում և ապրում և որքա՞ն գումար է փոխանցվում Հայաստան:
Ռուսները որքան էլ եղբայրական ժողովուրդ են, նույնքան էլ հիշաչար են և չեն հանդուրժի՝ մի քանի չսափրված անգրագետների, ինքնահաստատման կարիք ունեցողների, սոռոսական՝ մի քանի կոպեկով ծախվածների, Ստյոպիկ Սաֆարյանների և նման այլ բազում թյուրիմացությունների:
Սիրելի՛ հայրենակիցներ, այս ամենի հետևանքները կրում եք միայն ԴՈՒ՛Ք՝ երեկվա Լարսից ահազանգն էլ, Ձեզ օրինակ, իսկ նրանք՝ պառակտողները, հանգիստ նստած են տեղերը և վայելում են իշխանության բոլոր հաճույքները, ստանում են իրենց արյունոտ փողերը իրենց սոռոս պապիկից և վայելում են կյանքը: Ասնպես որ, սիրելիներս, ԴՈՒ՛Ք եք տվել այդ մանդատը իրենց, ԴՈՒ՛Ք էլ պարտավոր եք պահանջել այս ազգակործան ռեժիմին, մեր և ձեր հաշվին չինքնահաստատվել և չկործանել մեր հազարամյակների պատմություն ունեցող հայրենիքը:
0Comments