Պենզայում մասսայական ծեծկռտուքը տեղի է ունեցել երեխաների միջև վիճաբանության արդյունքում: Այս մասին հայտնել է ռուսաստանցի ցիգանների ազգային-մշակութային դաշնային ինքնավարության նախագահ Նադեժդա Դեմետրը, փոխանցում է Լենտան:
«Երեխաները վիճել են գետի ափին: Բնակիչներն իրենք են եկել ցիգանների տուն, սկսել այս ծեծկռտուքը: Այս մասին ոչ մի տեղ չեն գրում: Բախումը կարելի էր լուծել հենց տեղում, կամ դիմել իշխանություններին: Ինչո՞ւ են որոշել ինքնադատաստան տեսնել: Հիմա ի՞նչ է լինելու»,-ասել է նա:
Զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել հունիսի 14-ին: Արդյունքում ոտւժել է առնվազն 3 մարդ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է: Բերման է ենթարկվել 174 մարդ, երեքը ձերբակալվել են սպանության կասկածանքով: Հարուցվել է քրեական գործ սպանության և սպանության փորձի հոդվածներով:
Վարկածներից մեկի համաձայն, մինչ բախումը ցիգանների հետ հարցը քննարկելու համար հրավիրվել է ժողովրդական ժողով: Ենթադրվում է, որ գյուղացիները որոշել են պաշտպանել երեխաներին, որոնց իբր ցիգանները մասսայաբար նեղացրել են: Այլ վարկածի համաձայն, ավելի վաղ ցիգանները փորձել են բռնաբարել տեղի բնակչուհիներից մեկին, ամենայն հավանականությամբ՝ անչափահասի, ինչի համար էլ գյուղացիները որոշել են վրեժ լուծել:
0Comments